Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրում կավելացվի ևս 265 բնակարան
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը Կառավարության այսօրվա նիստում առաջարկեց փոփոխություններ կատարել Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգում։