Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՄԱԿ-ն իր մտահոգությունն է հայտնել Իրաքյան Քրդստանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված

ՄԱԿ-ն արձագանքել է Իրաքյան Քրդստանում արդեն երրորդ օրը շարունակվող բողոքի ցույցերին ու անկարգություններին և զսպվածության կոչ արել բոլորին, այս մասին գրում է nerinaazad.info կայքը:

ՄԱԿ-ի՝ Իրաքին ցուցաբերվող օգնությամբ զբաղվող հատուկ հանձնախումբն իր խորը մտահոգությունն է հայտնել Քրդստանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված և կոչ արել զերծ մնալ ծայրահեղական քայլերից:

Կառույցն ընդգծել է բռնության կիրառման անընդունելիության մասին և հայտնել, որ ցավում են այս դեպքերի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց համար:

Հիշեցնենք, որ օրերս քուրդ ցուցարարները դուրս են եկել Էրբիլի, Սուլեյմանիայի, Հալեփչեի, Դահուքի և մի քանի այլ քաղաքների փողոցներ, այրել «Քրդստանի հայրենասերների միություն», «Քրդստանի դեմոկրատական կուսակցություն» և «Քրդստանի իսլամական հասարակություն» (Կոմելա) կուսակցությունների գլխավոր շտաբերի շենքերը:

Քուրդ բնակչությունը դժգոհ է իշխանությունների՝ իրենց աշխատավարձերը չփոխանցելու և այլ պարտավորություններ չկատարելու համար, հայտնի է, որ բողոքի ակցիաներին միացել են բազմաթիվ պետական պաշտոնյաներ:

Նշենք, որ բողոքի ակցիաներին միջամտել են քրդական «փեշմարգայի» ուժերը, զինվորների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով գրանցվել է 90 վիրավոր, 5 մարդ մահացել է: 

Նախօրեին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքի դաշնային իշխանությունները չեն պատրաստվում «նստել մի անկյունում ու կողքից հետևել» Իրաքյան Քրդստանում զարգացող իրադարձություններին, և հարկ եղած դեպքում կմիջամտեն:

«Հյուսիսում տեղի ունեցող բողոքի ցույցերն Իրաքյան Քրդստանի ինքնավարության իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքն են: Կենտրոնական իշխանությունների պարտքն է ամբողջ երկրի տարածքում ապահովել իր քաղաքացիների ու նրանց պատկանող գույքի անվտանգությունը: Եթե բողոքի ակցիայի մասնակիցներին վնասեն՝ մենք ռազմական միջամտություն ցույց կտանք», - ասել է Աբադին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus