Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

2018 թ.–ին մաքսիմալ ուշադիր ենք լինելու աջակցության այն բոլոր մեխանիզմներին, որոնք բարձրացնելու են տնտեսական ակտիվությունը մարզերում. վարչապետ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգին հավանություն տալու մասին կառավարության որոշումը:

Նա նշեց, որ 2016 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ժամանակ ՀՀ մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթաց:

Նախարարն ասաց, որ ՀՀ մարզերում ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման շրջանակներում 2017 թվականի օգոստոսի ամսվա դրությամբ ներկայացվել են մոտ 170 ներդրումային ծրագրերի հայտեր` տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով:  «Գործընթացի ընթացքում մեզ հասկանալի դարձավ, որ չունենալով հստակեցված գնահատման կարգ, համապատասխան չափորոշիչներ, մենք ունենում ենք դժվարություններ, քանի որ ցանկացած բնույթի ծրագիր, որը գալիս էր կառավարություն, նրանց բավական մեծ մասը միջոց խնդրելու, հին վարկը փակելու հետ էր կապված, ոչ թե տնտեսական արդյունավետություն, աշխատեղեր բացելու համար»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան ներկայացվել են նաև հաջողված ծրագրեր:

Այսպիսով` նախարարն ասաց, որ սահմանվել են չափորոշիչներ և համապատասխան փուլերից հետո կառավարություն մտնելու են ծրագրեր, որոնք իրենց ընթացակարգում ձևակերպված չափորոշիչներին բավարարելու են և հանձնաժողովը գնահատելու է, թե որ ծրագրին տրվի նախապատվություն և ինչ չափով սուբսիդավորվի: Նա ասաց նաև ծրագրի արդյունավետության գնահատման խնդիր են դրել, որտեղ առաջին գործոնը ծրագրի ոլորտն է:

Հաջորդ կարևոր չափորոշիչը նախարարը համարեց համաֆինանսավորումը, ըստ որի՝ ծրագիր ներկայացնող սուբյեկտը պետք է համաֆինանսավորման մասնակցի իր դրամական միջոցներով, որը ոչ պակաս պետք է լինի 30 տոկոսի չափով: Հաջորդ չափորոշիչը  աշխատատեղերի ստեղծումն է, ինչպես նաև նախարարը նշեց, որ արտահանում ունեցող ձեռնարկությունները ստանում են բարձր բալ:

«Եթե միջինացնում ենք մեր գնահատումները և տեղափոխում ենք ֆինանսական դաշտ, մեզ համար հասկանալի է դառնում, որ մենք 7,5 միլիարդի տարածքներում տնտեսական ծրագրեր կարող ենք ֆինանսավորել, որի մեջ չի հաշվարկվում մասնավորի ներդրած գումարը, այս պարագայում այն կարող է կրկնապատկվել և 15 միլիարդ դրամի ներդրում կունենանք և ծրագրերի այդ խայտաբղետությունից կազատվենք և ռեալ դաշտ կունենանք աշխատելու»,-ասաց նա:

Նախագծի վերաբերյալ արձագանքեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և հարցրեց.«Պարոն Լոքյան ճիշտ ենք հասկանում չէ՞ , որ սա լինելու է ՓՄՁ ՈՒՎԿ միջոցների հաշվին, քանի որ սկզբնական շրջանառության դրվածի մեջ կար այդ բանը գրված»:

Դավիթ Լոքյանը պատասխանեց.«Ճիշտն ասած՝ չգիտեմ ինչպես ենք հասկանում, սակայն կառավարության այս կամ այն օղակի  միջոցների հաշվին կլինի, տարածքային, ՓՄՁ ԶԱԿ-ի, մենք արդեն վարչապետի հետ քննարկել ենք»:

Վարչապետը պարզաբանեց, որ շաբաթ հանդիպելու են և քննարկելու են բոլոր մարզերից եկած ծրագրերը: «Իրականում ունենք խայտաբղետ ծրագրեր, որոնցից շատերը ընդհանրապես ծրագրեր չեն: Մենք կանոնակարգում ենք և հայտանիշները, հստակ ձևակերպում ենք, թե ծրագիրը ինչ հարցերի պետք է պատասխան տա: Իրականում 7,5 միլիարդ սահմանափակումը վերևից չունենք, մենք միջոցներ կհայթայթենք ՓՄՁ  ԶԱԿ-ի և այլ միջոցների հաշվին, եթե ծրագրերի որակը գա համապատասխան դրան, քանի որ դա միանշանակ տնտեսական ակտիվությունը մարզերում բարձրացնելու է»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ մյուս շաբաթ հանդիպելու են մարզպետների հետ և հստակ ձևակերպեն այն սպասելիքները և հանձնարարականները, որոնք իրենցից ունեն: «Մարզպետներին կից մենք ստեղծել ենք համապատասխան հարթակ մեր գործող կառույցների հաշվին՝  ՈՒՎԿ ԶԱԿ-ի, ՓՄՁ ԶԱԿ-ի գյուղատնտեսական հիմնադրամի, որը ֆիլտրել է այն ծրագրերը, որոնք առաջանում են մարզերում»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց, որ  մյուս շաբաթվա հանձնարարականների ժամանակ մարզպետներին հնարավորություն են տալու համայնքային հնարավոր գույքը տրամադրել բիզնեսին նույնիսկ անվճար օգտագործման, եթե համապատասխան հայտանիշներով ներդրումներ են ստեղծում և աշխատատեղեր: «Մաքսիմալ 2018 թվականին մենք ուշադիր ենք լինելու բոլոր աջակցության այն մեխանիզմներին և գործիքակազմին, որոնք որ տնտեսական ակտիվությունները տարածքներում բարձրացնելու են»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus