Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կարո Փայլանի՝ խորհրդարանում խոսելու հետևանքով մենք կորցնում ենք մեր իրավունքները. Արամ Աթեշյան

Կարո Փայլանը Հայաստանում երկու կողմից է խոսել, թե՛ զարկել է, թե՛ շոյել է. Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս կարծիքը հայտնեց  Պոլսո պատրիարքական աթոռի միաբան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայաստանում արված հայտարարության մասին, թե Հայաստանն ու Թուրքիան իրենց հարաբերությունների նոր էջից պետք է կարգավորվեն:

Աթեշյանը նշեց, որ այդպես էլ պետք է վարվեն Թուրքիայում ապրողները: Դիտարկմանը, թե արդյոք ինքը երբեմն խորհուրդ տալի՞ս է Կարո Փայլանին, նա պատասխանեց.

«Հայ համայնքն անհանգիստ է պառլամենտի մեջ իր խոսելու, գոռալու, կանչելու համար, որովհետև մենք կկորցնենք մեր իրավունքները: Դուք Հայաստանում ինչ ուզում եք, խոսում եք, դուք մեզ չեք հասկանում»,- ասաց նա:

Ըստ Արամ Աթեշյանի՝ Կարո Փայլանը խորհրդարանում այնպես պետք է  խոսի, որպեսզի համայնքին վնաս չտա: «Եթե համայնքը անհանգիստ է, ուրեմն մի բան կա մեջտեղում»,-ասաց նա:

Անդրադառնալով Կարո Փայլանի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությանն ուղղված դիմումին՝ Պոլսո պատրիարքական ընտրությունների անցկացման վերաբերյալ, Արամ Աթեշյանը նշեց, որ դեռ պետք է սպասել պատասխանին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus