Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ճապոնացի փորձագետները նախապես հաստատված 250 հազար դոլարի փոխարեն առաջարկել են 650 հազար դոլարի դրամաշնորհ սահմանել. Ա. Ամիրյան

Այսօր Կառավարության նիստին հաստատվեց «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի՝ հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագիր» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի ծրագիրը։  Նախագիծը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Գիտահետազոտական կենտրոնի կարևոր գործառույթներից է վտանգված և վերականգնվող հուշարձանների պեղումները, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրատապ վերականգնման կարիք ունեցող հարյուր հազարավոր հնագիտական արժեքներ։ Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է ճապոնական դրամաշնորհի միջոցով նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական լաբորատորիան»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ ճապոնացի փորձագետները եղել են Հայաստանում և ուսումնասիրել խնդիրը․ «Նախապես հաստատված 250 հազար դոլարի փոխարեն առաջարկել են 650 հազար դոլարի դրամաշնորհ սահմանել»,-ասաց նա և նշեց, որ Ճապոնական կողմը պետք է այդ գումարով գնի ճապոնական և եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներ և անհատույց տրամադրի կենտրոնին։

«Վերազինումից հետո կենտրոնի լաբորատորիան կդառնա տարածաշրջանում լավագույնը, որի ծառայություններից կարող են օգտվել և հարևան երկրների արշավախմբերը և թանգարանները»,-ասաց Արմեն Ամիրյանը։

Նախագծի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հետագայում ներկայացնել կատարված աշխատանքները: «Ներկայացրեք հայտնաբերված հնագիտական արժեքները, որ տեսնենք ինչքանով ենք կարողանում մեր քաղաքացուն, զբոսաշրջիկին ծանոթացնել, թե չէ մեկ-մեկ ինձ մոտ տպավորություն է,  որ ինքնանպատակ է»,-ասաց վարչապետը, իսկ Արմեն Ամիրյանն արձագանքեց, որ հայտնաբերված գտածոները վերջնական տեսքի բերելու և աշխարհին ներկայացնելու համար անհրաժեշտ է այդ լաբորատորիան, ինչն էլ կլինի խթանող քայլ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus