Հայաստանի ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի նախագահի խորհրդականը քննարկել են օրակարգային հարցեր
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Էտյենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։