Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունեմ. Հրայր Թովմասյանը՝ իր և Դավիթ Հարությունյանի հարաբերությունների մասին

Դավիթ Հարությունյանն ունի իր կարծիքը ու ճիշտ չի լինել ասել, որ նման մոտեցումը հիմք չունի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն՝ անդրադառնալով Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ ԱԺ-ում քվեարկության ժամանակ իրարանցում առաջացրած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանադրական չէր:

«Բայց այդ դեպքում առաջանալու էր այն մոտեցումը, որ դրանք սահմանադրական էին և այդ դեպքում մեծամասնության հանդեպ կարող էր հնչել մեղադրանք, որ փորձել է հեշտ ճանապարհով գնալ ու եթե կա վեճ, տարբեր ընկալում, ապա մեծամասնությունը պետք է գնա բարդ ճանապարհով, որպեսզի չմեղադրվի», - ասաց Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը հերքում է լուրերը, թե  իր և Դավիթ Հարությունյանի միջև լարված հարաբերություններ կան, և դա է պատճառը, որ նախարարը փորձեց խորհրդարանական մեծամասնությանը սխալ հանել:

«Ես շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունեմ Դավիթ Հարությունյանի հետ։ Մոռացե՛ք, տենց բաներ մի փնտրե՛ք։ Էսօրվա մամուլն էլ ա էդպիսի բաներ գրում, չկա այդպիսի բան», - շարունակեց Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում քվեարկության դրված Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» խմբակցությանը միասին չմասնակցել քվեարկությանը, մինչդեռ քվեարկության ժամանակ Նապոլեոն Ազիզյանի կոճակը ցույց էր տվել կողմ քվեարկություն, ինչը, պատգամավորի խոսքով, տեխնիկական վրիպում է եղել։ Քվեարկության ժամանակ պատգամավորի ձայնը հաշվի էր առնվել,որին գումարվեց նաև ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ձայն ու ապահովվեց անհրաժեշտ 63 ձայնը:

Սակայն ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան էլ իր հերթին ասաց, թե օրենքը Սահմանադրական չի եղել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus