Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

2017 թ․-ին հայկական կողմը ավելի նեղացրեց զիջումների պատրաստ իր քաղաքականությունը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

2017 թ․նախորդ տարվա ռազմաքաղաքական իրադրությունը ամփոփելու, դրան գնահատականներ տալու և քաղաքականապես կապիտալիզացնելու տարի ստացվեց։ Ամփոփելով անցնող քաղաքական տարին` այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Իսկապես բավականին կայուն տարի էր, բոլոր տեսակի ցնցումներից զուրկ, ինչը չի կարող չուրախացնել, եթե համեմատենք 2016 թ․-ի հետ, երբ լուրջ գործընթացներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական ճակատում՝ ապրիլյան պատերազմ և այլն»,- հայտնեց նա։

Նրա խոսքով՝ 2017 թ․ հայկական կողմը կարողացավ փոխել մոտեցումները Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում։ Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմը հանդես եկավ ավելի կարծրացած դիվանագիտական դիրքորոշմամբ և ավելի նեղացրեց զիջումների պատրաստ իր քաղաքականությունը։

«Սա առաջին անգամ արտահայտվեց Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում, երբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հետագայում էլ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում ասացին, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու բանակցային գործընթացը։ Բայց նրանք հնարավոր զիջումների մասին խոսեցին ոչ թե այն բառապաշարով, որը կար Մադրիդյան սկզբունքների բովանդակության մեջ՝ միջանցքը պահպանելու մասին, այլև պատրաստ է զիջումների այն մակարդակով, որոնք չեն սպառնում Արցախի անվտանգությանը»,- ընդգծեց քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ բանակցային դիրքորոշման կարծրացումն էր, որ պատճառ դարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Ժնևյան հանդիպումը կազմակերպվելու։ Հանդիպման արդյունքները դրական էին այն առումով, որ լարվածությունը նվազեց առաջնագծում և իրավիճակը բավական կայունացավ։

Նրա տեղեկացմամբ՝ ռազմական տեսանկյունից էլ Հայաստանը բավական լուրջ միջոցառումներ նախաձեռնեց 2017 թ.-ին։ Ընթացիկ տարին հաջող էր հատկապես տարատեսակ սպառազինության ձեռքբերման և որոշակի գերակշռություն ապահովելու տեսակետից։  

«Գիտեք, թե ինչքան լավ է կահավորվել առաջնագիծը ամբողջ սահմանի երկայնքով, որը անվտանգության և ներկայիս քիչ թե շատ խաղաղ դրության հիմնական երաշխիքներից մեկն է։ Բացի նրանից, որ տարբեր տեսակի հրթիռներ, այլ սպառազինություն է ձեռք բերվել, կահավորումը իսկապես դրական նշանակությունը ունի՝ դիտարկման սարքերի տեղադրումը, բացահայտման հետախուզական գործիքների ներդնումը։ Սրանք մեկ տարվա ընթացքում իսկապես կարդինալ փոփոխություններ են բերել առաջնագծում»,- նկատեց նա։

Քաղաքագետը նշում է, որ 2017 թ․ ամբողջությամբ տրամադրվել է ռազմական գերակայության հասնելու խնդրի լուծմանը։ Այսինքն, ռազմական տեսակետից հայկական կողմը ավելի բարձր դիրքերում գտնվի, քան հակառակորդն է։ Նա համոզված է, որ 2018 թ․ կլինի հենց բանակի բարեփոխման, վերազինման, մարտունակության ավելի բարձրացման ծրագրի մեկնարկի տարի։

Ինչ վերաբերում է հաջորդ տարի Հայաստանի ներքաղաքական կյանքում սպասվող զարգացումներին, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ 2016 թ․ վերջին սահմանադրական հանրաքվեի ժամանակ ամեն ինչ արդեն քաղաքական տեսակետից նախանշվել է և 2018 թ․-ին կառավարման խորհրդարանական մոդելին ամբողջապես անցումը ավելի շատ ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական պրոցես է լինելու։

«Քաղաքական լուրջ զարգացումներ ես այստեղ չեմ սպասում։ Այս տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո արդեն պարզ դարձավ, թե որ ուժն է ձևավորելու նոր կառավարությունը։ Դրա համար կարծում եմ՝ քաղաքական պրոցես չի լինի, ավելի շատ կլինի տեխնիկական պրոցես, իհարկե, քաղաքական լուրջ հետևանքներով»,- նշեց նա։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus