Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թուրքական լոլիկը շուկա վերադարձրած Ռուսաստանը դրա հաշվին կկրճատի Ադրբեջանից և այլ երկրներից ներկրվող լոլիկի ծավալը

Թուրքական լոլիկի՝ սահմանափակ քանակով կրկին ռուսական շուկա մտնելու հետ մեկտեղ Ռուսաստանը կկրճատի այլ երկրներից լոլիկի ներկրման ծավալները, դրանց թվում է հայտնվել նաև Ադրբեջանը:

«Россия 24» հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտնել է, որ թուրքական լոլիկի ներմուծման արգելքի չեղարկումը ռուս արտադրողների վրա չի ազդի, դրա փոխարեն այդ ազդեցությունն իրենց վրա կարող են զգալ մյուս արտահանողները՝ Ադրբեջանը, Ուզբեկստանը, Մարոկկոն, Թունիսը:

«Դա ավելի շատ քաղաքական քայլ էր, խոսքն ընդամենը 50.000 տոննայի մասին է (նկատի ունի Թուրքիայից ներկրվող լոլիկը), իսկ ընդհանուր առմամբ մենք ներմուծում ենք դեռ 500.000 տոննա լոլիկ, դա և՛ Ադրբեջանն է, և՛ Ուզբեկստանը, Թունիսը, Մարոկկոն… Ավելի շուտ նրանք մի փոքր դժվարություն կունենան, այսինքն՝ երկրներ, որոնք մեծ ծավալի արտահանող են: Մեզ վրա դա չի անդրադառնա, դա ընդամենը ներկրման 10 տոկոսն է», - ասել է ռուս նախարարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus