Կայացել է Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը
Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչի զույգերը հայտնի են:
Ըստ վիճակահանության՝ կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել են «Չելսին» և «Արսենալը»: «Բրիսթոլ Սիթին» էլ, ով անակնկալ կերպով պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին», կմրցի նույն քաղաքը ներկայացնող մեկ այլ ակումբի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Դեռևս հստակ չէ, թե երբ տեղի կունենան հանդիպումները: Սպասվում է, որ առաջին խաղերը կկայանան հունվարի 8-ից սկսվող շաբաթվա ընթացքում: Պատասխան հանդիպումներն էլ նախատեսված է անցկացնել հունվարի 22-ին մեկնարկող շաբաթում: