Ավստրալիայում զանգվածային վրաերթի գործով ևս մի մարդ է ձերբակալվել, տուժածների թիվն աճում է (տեսանյութ)
Ավստրալիայի Վիկտորիա նահանգում տեղի ունեցած զանգվածային վրաերթի գործով ևս մեկ մարդ է ձերբակալվել, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ավստրալական նահանգի ոստիկանությանը:
Այժմ մեքենայի վարորդն ու ևս մի մարդ գտնվում են ոստիկանական բաժանմունքում:
Միևնույն ժամանակ, տարբեր աղբյուրներ հայտնում են 14-ից մինչև 19 տուժածի մասին, հայտնի է, որ նրանցից ոմանց վիճակը բժիշկները ծանր են գնահատում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Ավստրալիայի Մելբուրն քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: