«Ելքը» դարձյալ 20 րոպե ընդմիջում վերցրեց
«Ելք» խմբակցությունը տեսնելով, որ ԱԺ մեծամասնությունը տեղի չի տալիս «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ իրենց պնդումներին, որ առաջին ընթերցմամբ օրենքն անօրինական ձևով է անցել, չնայած որ ընդունում են այն սահմանադրական օրենք է, ձգձգում է քվեարկությունը:
ԱԺ Կանոնակարգ օրենքի համապատասխան 20 րոպե ընդմիջում վերցնելուց հետո, երբ ՀՀԿ-ական պատգամավորները կրկին տեղավորվեցին նիստերի դահլիճում և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում հերթական օրենքի նախագիծը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց և հղում կատարելով կանոնակարգը խմբակցության անունից կրկին 20 րոպե ընդմիջում հայտարարեց:
Նշենք, որ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը թույլ է տալիս սահմանական օրենքների քվեարկության ժամանակ 20 րոպե ընդմիջում վերցնել:
Նշենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկվող օրենքներից 3-ը սահմանադրական էր: