Աշխարհում «ամենահարմար» տաբատը կպատրաստվի պլաստիկից և սուրճի հատիկներից (տեսանյութ)
Kickstarter հարթակում նախագիծ է հայտնվել, որի հեղինակները գումար են հավաքում էկոլոգիական տաբատ ստեղծելու համար: Նախագիծը ներկայացնող տեսահոլովակը հրապարակել է Mashable-ը:
Mashable-ի հաղորդմամբ՝ LEZÉ կոչվող նախագծի հեղինակները հայտնում են, որ իրենք կարել են աշխարհի ամենահարմար տաբատը: Արշավի համահիմնադիրներ Կարեն և Տանյա Լիերի խոսքով՝ գրասենյակային տաբատները չափազանց տգեղ և անհարմար են, ահա թե ինչու իրենք այլընտրանք են առաջարկում:
«Վերամշակված պլաստիկից, սպանդեքսից և սուրճի հատիկներից պատրաստված բարձր գոտկատեղով տաբատը շատ լավ ձգվում է և բաց չի թողնում տհաճ հոտ ու խոնավություն», - ասվում է նորույթի նկարագրությունում:
Նշվում է, որ յուրաքանչյուր տաբատի արտադրության համար պահանջվում է 14.5 պլաստիկ շիշ: