Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է. ՏԿՏՏՆ
Ըստ հաղորդագրության, Արտաշավանի, Աշտարակի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը 10-20մ, Արմավիրի, Մարալիկի և Ախուրյանի ավտոճանապարհին տեսանելիությունը 30-40 մետր է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: