Վարչապետը ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմների վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմների վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց:
«Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասային նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություն: Ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով հնարավորին ֆինանսական բեռը նշված անհամապատասխանելիությունների վերացման համար արտոնություններ են սահմանվում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում կառուցվածների վրա»,-ասաց նա։
Կարեն Կարապետյանը նշեց, որ նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջեի և այլ վճարների ավելացում:
Այսպիսով` հաշվի առնելով վերոնշյալը վարչապետը հանձնարարեց Գյուղատնտեռսության, Բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառապես Սևան Ազգային պարկի, տարածքի ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ: