Համացանցում է հայտնվել Ավստրալիայում տեղի ունեցած զանգվածային վրաերթի տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Ավստրալիայի Վիկտորիա նահանգում տեղի ունեցած զանգվածային վրաերթի տեսանյութը:
The Daily Mail-ում հրապարակված տեսանյութում երևում է` ինչպես են մարդիկ խուճապահար վազում դեպքի վայր՝ օգնելու տուժածներին:
Հիշեցնենք, որ այսօր Ավստրալիայի Մելբուրն քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Ֆլինդերս փողոցի վրա, տուժել է 12 մարդ, նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր:
Ոստիկաններն արդեն ձերբակալել են մեքենայի վարորդին, այժմ նրան հարցաքննում են: Ոստիկանությունը խորհուրդ է տվել քաղաքի բնակիչներին շրջանցել դեպքի վայրը, հարցաքննվում են նաև դեպքի վկաները: