Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ելքը» կրկին պնդում է՝ Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքը սահմանադրական է և չի անցել

ԱԺ վերջին արտահերթ նիստը մեկնարկեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ երեկ տեղի ունեցած միջադեպի քննարկման շարունակությամբ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին և նշեց, թե ստիպված է կրկին անդրադառնալ հարցին՝ որ Դատական օրենսգիրքը դրվեց քվեարկության, չանցավ, բայց հայտարարվեց, որ օրենքն ընդունվել է:

Նա կրկին հնչեցրեց հարցը, թե իրավական ինչ հիմնավորմամբ է ԱԺ նախագահը հաշվառել Ռուստամ Մախմուդյանի բանավոր հայտարարությունը որպես «կողմ» ձայն, որովհետև կանոնակարգ օրենքը նման հնարավորություն չի տալիս:

Ըստ Փաշինյանի՝ այդ ձայները կարող են հաշվառել երկու փաստի հիման վրա՝ էլեկտրոնային ձևով հաստատված կարգով և գործուղման մեկնած և գրավոր եզրակացության հիման վրա: «Չկա այլ իրավական ձև, որ բանավոր հայտարարությունը «կողմ» ձայն դիտարկվի»,-ասաց նա և նշեց, թե այստեղ էլ հարց կարող է ծագել, թե այդ դեպքում կստացվի, թե ինչպե՞ս, պատգամավորին չե՞ք թողում քվեարկել, բայց ըստ նրա՝ այստեղ էլ ԱԺ կանոնակարգ օրենքի 60 հոդվածի 6-րդ կետն է ուղղում, որ եթե հայտնաբերում է խախտումներ, որը կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով վերաքվեարկություն պետք է լինի:

«Հետևաբար երեկվա օրենքը չի ընդունվել և այս պայմաներում պետք է համապատասխան հետևություն անեք»,-հայտարարեց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ևս մոտեցավ ամբիոնին և պահանջեց, որ Հանրային հեռուստատեսությունը ներողություն խնդրի «Ելք»-ից և ԱԺ-ից՝ սխալ ինֆորմացիա հրապարակելու համար, թե «Ելքը» ինքնագլուխ հայտարարություն արեց՝ չիմանալով, թե նախագիծը սահմանադրական է: 

Նա նաև դիմեց Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին. «Կուզենայինք ձեզանից մեկնաբանություն ստանալ, ձեզ սխալ են համարում, հետո ասում, թե «Ելք»–ը չգիտեր, որ ինչ օրենք է քննարկվում»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, թե սպասում էր, որ այսօրվա նիստը կսկսի ԱԺ ղեկավարությունից ստացած տեղեկատվությամբ, որ երեկ սահմանադրական օրենքը դրվել է քվեարկության և օրենքը չի ընդունվել: Բացի այդ, ըստ նրա՝ դեռ մի բան էլ ներկայացվում է, որ «Ելք»-ի պատգամավորները բոյկոտեցին, հետո պարզեցին, որ սահմանադրական օրենք չէ: «Ոչ, չենք պարզել, որ օրենքը սահմանադրական չէ, սահմանադրական է և պետք է լինի պարզաբանում ԱԺ-ի կողմից: Վերջը կարելի՞ է ԱԺ-ի վերաբերյալ այսքան նեգատիվ ինֆորմացիա տալ»,- ասաց նա:

Ըստ Մարուքյանի՝ վերջին հաշվով ԱԺ էլեկտրոնային համակարգում մուտքագրված է, որ սահմանադրական օրենք է և ասացին, որ սահմանադրական օրենք է դրվում քվեարկության: Մարուքյանը նշեց, թե իրենք գտնում են,  որ ԱԺ-ն ճիշտ է հայտարարել և նկատի ունենալով արդարադատության նախարարի հայտարարությանը, թե պատգմավորները քննարկում են, չիմանալով՝ նշեց. «Այստեղ պաշտոնյայի խնդիրն է, էթիկա էլ կա»:

Նույն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, թե խնդիրն այն է, որ նոր դատական օրենսգիրք ընդունելու կարիք չկար և ամբողջ խնդիրը գալիս է դրանից:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ, անդրադառնալով նրան, թե օրենք սահմանադրական է, թե՝ ոչ, անեկդոտ հիշեց.«Երկու ընկեր զրուցում են. Մի ընկերը մյուսին ասում է, թե հազար տարվա ընկերներ ենք, ճիշտն ասա, կնոջս հետ ես, թե չէ: Ընկերն ասում է, դե որ հարցնում ես ասեմ՝ հա: Ընկերն ասում է, վատ է, շատ վատ: Մյուսն էլ թե՝ ես ձեր ընտրանքից բան չեմ հասկանում՝ կնիկդ ասում է լավ է, դու ասում ես՝ լավ չի, հիմա ձեր սահմանադրական հարցն է և ես գտնում եմ, որ ԱԺ-ն ճիշտ է հայտարարել, որ սահմանադրական է»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ տարօրինակ է, որ «Ելքի» գործընկերները կրկին նույն թեմայից են խոսում: «Ինչ է տեղի ունեցել, ինչ չէ, այս մասին արդեն հայտարարվել է, ԱԺ նախագահն էլ ամեն ինչ արել է օրենքի սահմաններում: Ռուստամ Մախմուդյանի մասին պիտի ասեմ, որ նրա քվեարկության կոճակը չէր աշխատում, մարդը ո՞նց քվեարկեր: Սահմանադրականության հետ կապված՝ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը ներկայացրել է որպես սահմանադրական օրենք, մենք էլ քննարկել ու քվեարկել ենք որպես սահմանադրական օրենք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ ընդդիմադիրները ցանկանում էին ցույց տալ, որ ԱԺ մեծամասնությունը չի կարողանում իրավիճակը տեղափոխել: «Ընդդիմությանն իրականում չէր էլ հետաքրքրում օրենքը»,-նկատեց նա:


Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus