«Оբամա Կլաուս». նախկին նախագահը նվերներով պարկն ուսին այցելել է դպրոցականներին ու նվերներ բաժանել (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման Սուրբ Ծննդի ու Ամանորի նախաշեմին այցելել է Վաշինգտոնի մանկական ակումբներից մեկն ու անմոռանալի անակնկալ մատուցել երեխաներին:
Ինչպես նշվում է Obama Foundation-ի ֆեյսբուքյան էջում, նախկին ղեկավարը ներկայացել է Սանտա Կլաուսի կերպարով՝ կարմիր-սպիտակ գլխարկը գլխին, նվերներով լի պարկն ուսին:
Նա հանդիպել է մոտ 50 դպրոցականի, մեկուկես ժամվա ընթացքում շփվել նրանց հետ, զրուցել, խաղացել ու նվերներ բաժանել:
«Նախատոնական սեզոնը լավագույն ժամանակն է մարդկանց երախտագիտությունդ հայտնելու համար»,-այցն ամփոփող տեսանյութին կից գրել է Օբաման:
2017թ. հունվարին Սպիտակ տունը լքելուց հետո Բարաք և Միշել Օբամաները շարունակում են ապրել Վաշինգտոնում ու պարբերաբար անակնկալ այցեր են կատարում տարատեսակ հասարակական կենտրոններ: