Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դեսպան Սադոյանը հանդիպել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ

Դեկտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։

Շնորհավորելով Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյակի կապակցությամբ և նրան մաղթելով քաջառողջություն՝ դեսպան Սադոյանը նրան փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույններն ու բարեմաղթանքները։

Իլյա Երկրորդը, նշելով, որ վրացի և հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն բազմադարյա ավանդույթներ, ընդգծել է, որ երբ պատմական որևէ ժամանակահատվածում մեր երկու ժողովուրդներից մեկի համար եղել է ծանր և փորձություններով լի շրջան, այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել նաև մյուսի վրա։

Իլյա Երկրորդը, խոսելով ներկա իրողությունների մասին, նշել է, որ մենք բարդ ժամանակներ ենք ապրում, որը մեր երկու պետություններին թելադրում է, որ միշտ ունենանք սերտ հարաբերություններ։ Այս համատեքստում Իլյա Պատրիարքն ընդգծել է, որ դեսպան Սադոյանից շատ բան է կախված և հույս է հայտնել, որ վերջինիս գործունեության ընթացքում մեր հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։

Ռուբեն Սադոյանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է, որ իր դիվանագիտական առաքելությունը սկսում է Իլյա Երկրորդի օրհնությունը ստանալով։ «Տեսնելով այն մեծ հարգանքն ու ակնածանքը, որ կա Ձեր հանդեպ, զգալով այդ անսահման սերն ու հեղինակությունը, որ Դուք վայելում եք Վրաստանում՝ ես ուղղակի պետք է արձանագրեմ, Դուք, իրավամբ, սուրբ մարդ եք» - շեշտեց Հայաստանի դեսպանը։

Խոսելով հայերի և վրացիների ընդհանրությունների մասին՝ դեսպանն ընդգծել է, որ նա կանի ամեն ինչ, որպեսզի մեր եղբայրական ազգերի միջև կապը ավելի խորանա և ավելի ամուր հիմքերի վրա դրվի։

Անդրադառնալով Հայաստանին՝ Համայն Վրաստանի Պատրիարքն ասել է, որ միշտ ջերմ զգացողություններ է տածել Հայաստանի նկատմամբ։ Նա առանձնահատուկ ջերմությամբ է հիշել Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին և նրա հետ ունեցած իր բարեկամությունը:

Հանդիպման ավարտին Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ՝ ավելացնելով․ «Աստված պահապան հայ ժողովրդին և բարեկամ Հայաստանին»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus