Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ժողովուրդ». ԼԳԲՏ անձանց թեմաներով պաստառներ պատրաս­տած ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Մշակույթի նախարարության դեմ

«ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալա­կան գովազդի պաստառներ պատրաս­տած «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմ­բերի 25-ին Երևանի կենտրոնում հայտն­վեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրա­ցավ թե Երևանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին:

 

ՀԿ-ն էլ դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա դեկտեմբերի 18-ին «Հանրա­յին տեղեկատվություն և գիտելիքի կա­րիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելով նախա­րարության դեմ, պահանջում է պարտա­վորեցնել նախարարությանը ներկայաց­ված տեսանյութերը և պաստառները ճա­նաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից: Առայժմ նշանակ­ված չէ այս գործով դատական նիստը: Սակայն հայտնի է դատավորի անունը, այս գործը քննելու է վարչական դատա­րանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:

 

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ այս դատավորին բավական լուրջ փոր­ձություն է սպասվում, քանի որ եթե այս կազմակերպության հայցը մերժի, նրանք փորձելու են աղմուկ բարձրացնել ու զոհի դերում հանդես գալ, եթե բավարարի՝ նշանակում է համասեռամոլության քա­րոզչության ջատագով է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus