Իրանի հյուսիսում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
Իրանի Թեհրանի նահանգի Մալարդ քաղաքում իրանական ժամանակով ժամը 23:27-ին 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է PressTV-ն:
Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա՝ Թեհրան և Ալբորզ նահանգների սահմանին: Մինչդեռ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թեհրանից 40 կմ դեպի հյուսիս:
Իշխանությունների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով մեկ մարդ է տուժել:
Նշվում է, որ ցնցումները զգացվել են Քարաջ, Քում, Ղազվին և Արաք քաղաքներում, որտեղ բնակիչների մի մասը, խուճապի մատնվելով, դուրս է եկել փողոցներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Իրանում գրանցվել էր վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք:
#Tehran, plasteur street after 5.2 #earthquake hits... people at streets! pic.twitter.com/5LhMcDVD9d
— Trouska.Sadeghi (@TruTawar) December 20, 2017