Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՄՆ-ը կորցրել է Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման միջնորդ լինելու իրավունքը. Էրդողան

Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ԱՄՆ-ը կորցրել է Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման միջնորդ լինելու իրավունքը. այս դերը պետք է կատարեն չեզոք երկրները: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Ստամբուլում անցկացված արտակարգ գագաթնաժողովից հետո:

«Այս որոշումից հետո Ամերիկան, որն իրեն պահել է որպես հակամարտության կողմ, այլևս չի կարող միջնորդ լինել Իսրայելի և Պաղեստինի միջև: Մենք կպնդենք սա: Անհրաժեշտության դեպքում կբարձրացնենք այս հարցը ՄԱԿ-ում: Եթե խաղաղ գործընթացը շարունակվի, ուրեմն միջնորդներ պետք է լինեն շահ չունեցող չեզոք երկրները», - Էրդողանի խոսքն է մեջբերում NTV հեռուստաալիքը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի որոշումը Երուսաղեմի վերաբերյալ «ոչ մի նշանակություն չունի և ձեռնտու է ֆանատիկոսներին», և կոչ արել Թրամփին չեղարկել այն:

«Մինչև ԱՄՆ-ը չանի դա, մենք կշարունակենք մեր պայքարը, կպաշտպանենք Պաղեստինը: Թրամփ, դու կանգնա՞ծ ես Իսրայելի հետևում: Այնտեղ բռնագրավում է, ահաբեկչություն, ինչո՞ւ ես պաշտպանում դա: Իսրայելը շարունակում է քայլ առ քայլ յուրացնել Պաղեստինի տարածքը: Մենք որպես մահմեդականներ կանենք ամեն ինչ Պաղեստինի տարածքն ամրապնդելու համար: Մենք չենք հրաժարվի ինքնիշխան Պաղեստինի պահանջից 1967 թվականի սահմաններում: Այսուհետ Արևելյան Երուսաղեմը պաղեստինական կլինի», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ  Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը ճանաչել է Արևելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք՝ բոլոր երկրներին կոչ անելով ճանաչել «Պաղեստինի Հանրապետությունը և Արևելյան Երուսաղեմը որպես դրա բռնագրավված մայրաքաղաք»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus