Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ստորագրել են հուշագիր՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համալսարանային տարածքի արդիականացման» նախագծի աջակցության վերաբերյալ: