Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բաղմանյանի շքեղ մեքենան Մոսկվայի Ալիկն է նվեր տվել, մեր ընկերները մեզ տարբեր հարցերով օգնել են, որ բանակից բան չգողանանք. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի համար ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատվելն անակնալ չի եղել:

Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե «Հայկազ Բաղմանյանը շուտվանից էր ուզում դուրս գալ բանակից»:

«Դաժը ես եմ էն վախտ ասել, որ դուրս մի արի»,- շարունակեց նա:

Սարոյանը կարծում է, որ ԶՈւ-ում իր ծառայությունը Հայկազ Բաղմանյանը միշտ լավ է կատարել։ Նա Հայկազ Բաղմանյանի պաշտոնից ազատվելը կապում է ԶՈւ-ն նոր կադրերով համալրվելու հետ:

«Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծա՞նք, վե՞րջ։ Մի քանի անգամ էլ կարող է հրաման չի կատարել կամ թերացել է», - նշեց նա։

Դիտարկմանը, որ ԶՈւ-ում ծառայելուն զուգահեռ Բաղմանյանը բիզնես է դրել ու բանակի հաշվին հարստացել է, շքեղ մեքենա ունի, Սարոյանն արձագանքեց. «Էդ շքեղ մեքենան ես գիտեմ որտեղից ա՝ Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել։ Մենք խի ընկերությո՞ւն չունենք, շրջապա՞տ չունենք, բա մեր դրսի ընկերներն ի՞նչ համար են»:

Գեներալը պնդեց, թե ոչ ոք չի հարստացել բանակի հաշվին, ավելին՝ նշեց, որ իրենց դրսի ընկերները, տեսնելով, որ իրենք գողություն չեն անում բանակից, օգնում են իրենց։

«Ընկերություն ունենք, որ գալիս, տեսնում են՝ 24 ժամ ծառայել ենք, էդ տղերքը մեզ տարբեր հարցերով օգնել են, որ էս ունենանք, էն ունենանք ու բանակից բան չգողանանք», - եզրափակեց Սեյրան Սարոյանը։

Վերջինս հավելեց, որ ինքը մի բան գիտի՝ Բաղմանյանը լավ ծառայել է, ապրիլյան պատերազմի ժամանակ է միշտ առաջնագծում է եղել, ավելին, եթե վաղը մի բան լինի էլի բոլորը՝ ինքը, Մանվել Գրիգորյանը, Հայկազ Բաղմանյանը գնալու են ծառայության:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus