«Արցախի» ֆուտբոլիստ Արթուր Սահակյանը դարձել է ակումբի գործադիր տնօրենը
«Արցախ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սևան Ասլանյանը «Արցախ» ՖԱ-ի գործադիր տնօրեն է նշանակել Արթուր Սահակյանին:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Արթուր Սահակյանը մինչ նոր նշանակումը հանդես էր գալիս «Արցախ» ֆուտբոլային ակումբում որպես պաշտպան։ Մինչ «Արցախին» միանալը 25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկում» և «Ալաշկերտում»:
«Արցախի» կազմում Սահակյանն անցկացրել է 14 խաղ, դարձել է 1 գոլի հեղինակ: