Իսպանիայում տղամարդուն սպանել են դրոշի պատկերով տաբատակալ կրելու համար
Իսպանիայի Սարագոսա քաղաքի բարերից մեկի այցելուին սպանել են երկրի դրոշի պատկերով տաբատակալ (подтяжки) կրելու համար: Այս մասին հայտնում է Heraldo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բարում վեճ է ծագել 55-ամյա Վիկտոր Լաինեսի և հաստատության մի քանի այցելուների միջև, որոնց դուր չի եկել Լաինեսի տաբատակալը. վեճի ընթացքում նրանք ֆաշիստ են անվանել տղամարդուն:
Լաինեսը փորձել է հեռանալ բարից, սակայն տղամարդիկ երկաթաձողով հարվածել են նրա գլխին: Լաինեսը գանգուղեղային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Նշվում է, որ հարձակվողը փորձել է փախուստի դիմել հեծանվով, սակայն ձերբակալվել է: