Նոյեմբերի 21-ին արտգործախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Երևանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ԵԱՀԿ ավստրիական նախագահության «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովի մասնակիցների պատվին տրված ընդունելությանը։ Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքերով հանդես եկան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրը, […]