ՉԼ. «Բեշիքթաշը» դուրս եկավ փլեյ օֆ, «Սպարտակը» չկարողացավ հաղթել «Մարիբորին» (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ G Խմբի 5-րդ տուրի առաջին հանդիպումը:
Թուրքական «Բեշիքթաշը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել պորտուգալական «Պորտուին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը: Աչքի ընկավ Ֆելիպեն: Տանտերերից 41-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Տալիսկան:
Այս խաղից հետո «Բեշիքթաշը» վաստակեց 11 միավոր և ապահովեց իր տեղը փլեյ օֆում: «Պորտուն» 7 միավորով երկրորդն է: Տուրի մյուս հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 23:45-ին: Միմյանց հետ ուժերը կչափեն «Մոնակոն» և «Լայպցիգը»:
«Բեշիքթաշ»-«Պորտու»՝ 1:1
Գոլերը՝ Տալիսկա (41) - Ֆելիպե (29)
E խմբի 5-րդ տուրում էլ Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունեց «Մարիբորին»:
Հանդիպումն անցավ լարված պայքարում: 82-րդ րոպեին Զե Լուիշը կարողացավ առաջ մղել տանտերերին: Հանդիպման վերջին րոպեին «Մարիբորի» խաղացողները կարողացան գոլի հեղինակ դառնալ՝ փրկելով հանդիպումը:
E խմբի մրցաշարային աղյուսակում «Սպարտակը» 6 միավորով մնաց 3-րդ տեղում և ապահովեց իր տեղը Եվրոպա Լիգայի խաղարկությունում: «Մարիբորը» 2 միավորով վերջին տեղում է: Տուրի մյուս խաղում «Սևիլիան» կմրցի «Լիվերպուլի» հետ: Հանդիպմանը կարող եք հետևել մեր կայքում:
«Սպարտակ»-«Մարիբոր»՝ 1:1
Գոլերը՝Զե Լուիշ (82) - Մեսանովիչ (90+2)