Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լավրովի խոսքերը, որ ԼՂ հարցի կարգավորման երեք սկզբունքներն էլ հավասարազոր են, հստակ ուղերձ էր Ադրբեջանի ղեկավարությանը. Է. Շարմազանով

ՀՀԿ գործադիր նիստն քննարկվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը, հայ-ռուսական հարաբերությունները, որոնք բավական դինամիկ զարգացում ունեն. ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե Լավրովը Երևանում հայտարարեց, որ ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակն է դրված, ի՞նչ տարբերակի մասին է խոսքը, Շարմազանովը հստակեցրեց` խոսքը 3 սկզբունքների մասին է, որոնք բանակցային սեղանին են դրված մեկ փաթեթի տեսքով և պետք չէ մեկը մյուսից առանձնացնել: 

«Սա ազդակ է Ադրբեջանին, որը տարիներ շարունակել արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հինգ հայտարարությունները, որ բոլոր երեք սկզբունքներն էլ հավասարազոր են և այս կամ այն սկզբունքն առանձնացնել պետք չէ։ Մինչդեռ Ադրբեջանը նշում է տարածքային ամբողջականության շրջանակներում հարցի լուծման մասին՝ արհամարհելով ինքնորոշման և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքը: ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հստակ մեսիջ ուղղեց, որ երեք սկզբունքները պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ, որ ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունքն է, այսինքն՝ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության խնդրի լուծում չի կարող լինել»,-ասաց նա:

Ավելին, ըստ Շարմազանովի՝ ՌԴ ԱԳ նախարարը նաև նշեց, որ չնայած ռուս-ամերիկան որոշ հարցերում  ոչ հարթ դիրքորոշումներին,  ղարաբաղյան հարցն այն հարցն է, որ ունեն, ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումը: «Սա շատ կարևոր է և բոլոր այն հեքիաթները, որ մինչ այդ գրում էր ադրբեջանական մամուլը հօդս ցնդեցին, ասվեց այն, ինչ արձանագրված էր փաստաթղթերում»,-ասաց նա:

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ վերահաստատեց, պետք է անհապաղ իրականացնել Կազանի, Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները և այս ամենը  վերահաստատում են, որ հայկական կողմը ոչ միայն իր դիրքորոշումը չի փոխել, այլ շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման կողմնակից:

«Լավրովի շուրթերից այս խոսքը հստակ ուղերձ էր Ադրբեջանի ղեկավարությանը»,-ասաց նա:

Իսկ թե այդուհանդերձ, հաշվի առնելով, որ այցը հաջորդեց Բաքվի այցին, արդյոք որևիցե փոփոխության պետք չէ՞ սպասել ԼՂ կարգավորման հարցում, չնայած որ Լավրովի խոսքերն այդքան էլ լավատեսորեն չէին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Լավատեսի ու հոռետեսի խնդիր չի, պետք է լինել իրատես, գիտակցենք, որ չենք կարող շուտափույթ լուծում ունենալ, քանի որ Ադրբեջանը ապակառուցողական դաշտ է տեղափոխում խնդիրը»,-ասաց նա:

Ըստ նրա` Լավրովը որևէ հայտարարություն չի արել, որը հակասում է խաղաղ բանակցության տրամաբանությանն ու սկզբունքներին:

Լավրովի մեկ այլ հայտարարության վերաբերյալ, թե Ադրբեջանը կարող է լինել ԵԱՏՄ-ում, իրենք դրան դեմ չեն, բայց ոչ մեկին չեն կարող պարտադրել, Շարմազանովն ասաց. «Երբ նման խնդիր լինի ԵԱՏՄ-ում, Հայաստանն իր տեսակետը կհայտնի»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus