Հայտնի հրուշակագործը բացահայտել է շոկոլադի պատրաստման գաղտնիքներն՝ այն համադրելով հայկական կոնյակի հետ
Նոյեմբերի 17-19-ը Մոսկվայում շոկոլադին նվիրված փառատոն (SALON DU CHOCOLAT) է անցկացվել:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Շոկոլադի սրահը միջազգային ցուցահանդես է, որը մեկ հարթակում միավորում է շոկոլադի համաշխարհային արտադրողներին, ինչպես նաև հանրահայտ ապրանքանիշերին և գլխավոր հրուշակագործներին:
Ցուցահանդեսի շրջանակներում բազմաթիվ վարպետաց դասեր են անցկացվել, ելույթներ հնչել, որին կարող էին ունկնդիր լինել ոչ միայն մասնագետները, այլև շոկոլադի արտադրությամբ հետաքրքրվողները:
Նշվում է, որ հայկական «Արարատ» կոնյակի հետ համագործակցությամբ «մաստեր-կլաս» է կայացել շոկոլադե աղանդերի պատրաստման վերաբերյալ, որը վարել է հայտնի ֆրանսիացի հրուշակագործ Քրիստոֆ Ռուսելը:
Վերջինս ցուցադրել է շոկոլադե աղանդերի պատրաստումը, որին 6 տարվա հայկական կոնյակ է ավելացրել՝ վստահեցնելով հյուրերին, որ կոնյակի ու շոկոլադի համադրությունը հավերժ դասական մոտեցում է ողջ աշխարհում: