Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Յուրաքանչյուր ազգ երանի կտար Լեոնիդ Ազգալդյանի նման հերոսներ ունենալ, բայց մեր իշխանությունների հերոսներն ուրիշ են՝ օդի փող մուրացողները. Գ. Գինոսյան

Ի հիշատակ Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի քայլերթից հետո Ազատության հրապարակում հավաքվածները ևս մեկ անգամ պահանջեցին առաջնային փողոց անվանել նրա անունով: «Պետք է չէ քաղաքականացնել, ժողովուրդն ուզում է, որ Երևանում լինի առաջնային փողոց»,-հայտարարեցին նախաձեռնության հեղինակները:

Հավաքվածները վանկարկեցին, թե ոչ թե ուզում են, այլ պահանջում են:  

Ելույթի խոսքով հանդես եկավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով նշեց, թե յուրաքանչյուր ազգ երանի կտար նման հերոսներ ունենալ:

«Բայց մեր այսպես ասած իշխանություններն ուրիշ հերոսներ ունեն, որոնք օդի փող են թալանում կամ մուրում, որոնք երկիր են թալանում կամ ծախում, տարբերություն չկա: Իրականում հերոսներն այն մարդիկ են, ովքեր գիտակցաբար գնացին նահատակության, գնացին երկիր ազատագրելու, և ում համար հայրենիքը մի ամբողջ գաղափարն էր»,-ասաց նա:

Գինոսյանը հիշեցրեց Ազգալդյանի՝ Շահումյանի լեռների վրա կանգնած խոսքերը, թե հայ մտավորականությունն ընկեցիկ վիճակում է, վեհ ու հզոր գաղափարներով չեն առաջնորդվում: «Այսօր էլ գրեթե բան չի փոխվել»,-ասաց նա:  

Գագիկ Գինոսյանը շարունակեց մեջբերել Ազգալդյանին, թե «ինչ ուզում են ասեն կենտրոնական և ոչ կենտրոնական, ազգային և միջազգային կառույցները, սա Հայաստանն է և վերջ, ոչ ոք իրավասու չէ այն վաճառքի կամ փոխանակման դնել»: «Լեոնիդը նորից հառնել է իրենց դեմ՝ ասելու, որ դա Հայաստան է և վերջ և այն ճամարտակումները ով խոսում է թող նա էլ գնա ազատագրի, տասնյակ հազարավոր մարդիկ գնացին այնտեղ, բացի հրապարակում պահելուց և թույլ չտալով որևէ գործողություն անել»,-ասաց Գագիկ Գինոսյանը հիշեցնելով ապրիլին կորցրած հողերը:

Մտավորականը նշեց, թե Ազգալդյանը շատ կասկածելի մահով «գնաց», որը, գուցե, կբացահայտվի տարիներ անց: Ըստ նրա` դարանակալ գնդակը չընդհատեց Ազգալդյանի ճախրանքը  և այսօրվա երթը դրա ապացույցն է: «Այդ հզոր կերպարը վճռականություն ուներ սովետի դեմ կրակելու, նա առաջինն էր, որ կանգնեցրեց Սովետաշենից սովետական բանակը, որ 1989-ին մայիսին ուզում էր ներխուժել Երևան: Հիմա այդ «սապոգավոր» ազգը Նժդեհին ֆաշիստ են անվանում, այն դեպքում, երբ պետք է հիշեցնենք, թե ով է սպիտակ թուրքը և ինչ պահվածք է ունեցել: Լեոնիդները և այս կերպարը և իր դաստիարակությունը շարունակող մարդիկ են, որ պետք է կանգնեն և ասեն սա Հայաստանն է և վերջ»,-եզրափակեց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus