Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ի՞նչ 3 տարի, 13 էլ անցնի, միևնույն է, թոշակը չեն բարձրացնի. թոշակառուները դժգոհ են կառավարությունից

Կառավարությունը թոշակառուներին լավ չի վերաբերվում, եթե Հայաստանում մարդը մեծանում է, կարող է հանգիստ մեռնել: Tert.am-ի հարցման ընթացքում նման կարծիք հայտնեց թոշակառուներից մեկը:

«Պետք է աշխատենք հոսանքը, գազը ավելի քիչ օգտագործել, իսկ մնացած հարցերում՝ սննդի գնաճ է և այլն, պետք է յոլլա գնանք: Իհարկե, դժգոհ եմ այս վիճակից, բայց որ դժգոհեցի, ո՞վ է բանի տեղ դնելու: Ինչի՞ համար գնամ ավելորդ ճղեմ ինձ, այդքան առողջություն ունե՞մ»,- ասաց թոշակառուն:

Հիշեցնենք, որ 2018թ. պետական բյուջեով չի նախատեսվում կենսաթոշակի չափը բարձրացնել: Բացի այս, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ առաջիկա 3 տարիներին ևս աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի լինելու՝ հաշվի առնելով պետության հնարավորությունները:

«Ի՞նչ 3 տարի, 13 էլ անցնի, միևնույն է, թոշակը չեն բարձրացնի: Ամեն ինչ թանկանում է, բայց դրան զուգահեռ թոշակը չի բարձրանում»,- նշեց մեկ այլ թոշակառու:

Թոշակների ցածր լինելուց և ապրանքների պարբերաբար թանկացումներից բացի առաջիկա ամիսներին ավելանալու են նաև կոմունալ վճարները: Օրինակ՝ թոշակառուներից մեկը հայտնեց, որ ձմռան ամիսներին իր կոմունալ վճարները 40 հազարի են հասնում, իսկ իր թոշակը 44 հազար դրամ է. «Մենակ գազը արդեն ամբողջ թոշակը վերցնում է: Հացի գումարը տալիս ենք, որ գազի, հոսանքի պարտք չունենանք»:

«Ես թոշակառու եմ, բայց ապահով եմ, երեխաներս են ինձ օգնում: Եթե երեխաներս չլինեին, իմ թոշակով միայն իմ շաքարային դիաբետի դեղերին չէր հերիքի: Եթե թոշակառուն մենակ եղավ, ապա նա չի կարող ապրել»,- ասաց մեկ ուրիշը:


Մանրամասները՝ տեսանյութում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus