Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն․ Թանգարանը հարկվում է այնպես, ինչպես ռեստորանը

Վերջին տասնամյակում Հայաստանի թանգարանները ոչ միայն ակտիվորեն համագործակցում են մի շարք արտասահմանյան երկրների թանգարանների հետ, այլև բազմաթիվ ծրագրեր են իրականացնում Թանգարանների միջազգային կոմիտեի (ԻԿՕՄ) նախաձեռնությունների շրջանակներում:


Ավելին՝ վերջին երկու տարիներին անգամ հենց մեր թանգարանների նախաձեռնությամբ ԻԿՕՄ-ի հետ համատեղ մի շարք համաժողովներ են անցկացվել Հայաստան: 


Վաղվանից մինչև նոյեմբերի 25-ը Ռուսական արվեստի թանգարանն է հյուրընկալելու տարածաշրջանային մի քանի երկրներից՝ Վրաստանից, Իրանից, Հորդանանից ժամանող մասնագետների, ովքեր Հայաստանի և Արցախի թանգարանների աշխատակիցների հետ կանցկացնեն կրթական և մարքեթինգային խնդիրներին նվիրված համաժողով:


Արդեն այստեղ են նաև ԻԿՕՄ-ի փորձագետներից Քարոլ Անն Սքոթն ու Միլեն Կիովատոն, ովքեր այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչ գնահատական կարող են տալ Հայաստանում գործող թանգարաններին, նախ ասացին, որ հրաշալի թանգարաններ ունենք, որտեղ հսկայական մշակութային ժառանգություն է կուտակված, ապա, մասնավորապես, Բրիտանական թանգարանի ներկայացուցիչ Քարոլ Անն Սքոթը, որն արդեն 2-րդ անգամ է Հայաստանում, շեշտեց․ - «Հավաքածուներն այնքան մեծ են թանգարաններում, այնքան պատմամշակությաին արժեքներ են կուտակված, որ ես երբեք չեմ տեսել որևէ այլ երկրում»: 


Նրա համոզմամբ, ԻԿՕՄ-ի աջակցությամբ անցկացվող նման համաժողովները չափազանց կարևոր են թանգարանները հանրությանն առավել մերձեցնելու նպատակով թանգարանային համապատասխան մասնագետներ պատրաստելու համար: 


ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը «Ազատության» խնդրանքով առանձնացրեց Հայաստանի թանգարանային հիմնախնդիրներից մի քանիսը․ - «Ամենաառաջին հիմնախնդիրը տարածքն է: Մենք ունենք խնդիրներ՝ կապված օրենսդրական դաշտի հետ: Մենք չունենք թանգարանների մասին օրենք, որը կկարգավորի դաշտը»: 


Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը շեշտեց, որ հայաստանյան թանգարաններրը սուբսիդավորվում են պետության կողմից, բայց բնական է, որ լրացուցիչ գումարների կարիք ունեն: Սակայն, ցավոք, չեն կարողանում դրանք վաստակել համապատասխան օրենսդրական բացերի պատճառով․ - «Մենք ենթարկվում ենք ՊՈԱԿ-ների օրենքին: ՊՈԱԿ-ի օրենքը թույլ է տալիս զբաղվել ձեռնարկատիրությամբ, բայց շատ լղոզված է օրենքը: Երբ որ սկսում ես զբաղվել, դու մի շարք դժվարությունների, խնդիրների առաջ ես կանգնում: Եվ առաջիններից մեկը այն է, որ թանգարանը հարկվում է այնպես, ինչպես ռեստորանը․․․ Կամ թեկուզ՝ ինչպես թատրոնը կամ կինոթատրոնը: Մեծ տարբերություն կա»:


ԻԿՕՄ-ի հայաստանյան կոմիտեի պատասխանատուները նշեցին նաև, որ Հայաստանում թանգարաններն անգամ չեն կարողում որոշակի դրամաշնորհների համար դիմել միջազգային կազմակերպություններին, քանի որ այսօր գործող օրենսդրության համաձայն դրանց համար մեծ հարկեր պիտի վճարեն:


«Հիմա խնդիրն էն ա, որ պետությունը այդ օրենսդրական դաշտով ստեղծի հնարավորություն, որպեսզի մենք կարողանանք լրացուցիչ, այլ աղբյուրներից ֆինանսավորում բերել: Նույնը դրամաշնորհներն են, նույնը նվիրատվություններն են, իսկ դրանք էնպես են հարկվում, որ անգամ անիմաստ է դրամաշնորհի դիմել», - ասաց Մարինե Հարոյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus