Լուկաշենկոն չի մասնակցի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին
Բելառուսի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ պաշտոնական Մինսկն այդ հավաքին կներկայացնի արտաքին գերատեսչության ղեկավար Ուլաձիմեր Մակեյը:
Ավելի վաղ Եվրամիության աղբյուրները «Ազատությանը» փոխանցել էին, որ առաջին անգամ Բրյուսելը պաշտոնական հրավեր է ուղարկել Բելառուսի նախագահին՝ առանց սահմանափակումների:
Արևելյան գործընկերության նախորդ չորս գագաթնաժողովներից առաջ Եվրամիությունը հայտարարում էր, թե «Եվրոպայի վերջին դիկտատորը» համարվող ու Բելառուսը ավելի քան երկու տասնամյակ ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը ցանկալի չէ: