Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԶՈւ-երի ԳՇ ղեկավարները Սիրիայի հարցով նոր պայմանավորվածություն են ձեռք բերել Սոչիում
Սոչիում կայանալիք եռակողմ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովին ընդառաջ հատուկ հանդիպում են ունեցել երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարներ Վալերի Գերասիմովը, Մոհամմադ Բաղերին և Հուլուսի Աքարը, այս մասին տեղեկանում ենք ռուսական Взгляд պարբերականից, որը հղում է անում ՌԴ պաշտպանության նախարարության իր աղբյուրի վրա:
Աղբյուրը փոխանցում է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի տարածքում մնացած «Իսլամական պետություն» և «Ջեբհադ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վերջին խմբերի ամբողջական վնասազերծման, ինչպես նաև Իդլիբ նահանգում գտնվող անվտանգության գոտում ռազմական համակարգման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկման մասին:
Հիշեցնենք,որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր սիրիացի պաշտոնակից Բաշար ալ Ասադի հետ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունն ավարտին է մոտենում: