NBA-ի երկրպագուն ընդհատել է աջակցող խմբի պարը և ամուսնության առաջարկ արել պարուհիներից մեկին (տեսանյութ)
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դեթրոյթ Պիսթոնս» ակումբի երկրպագուն ամուսնության առաջարկ է արել աջակցող խմբի՝ Էրվին անունով պարուհուն «Քլիվլենդ Կավալյերս» ակումբի հետ կանոնավոր մրցաշրջանի խաղի ընթացքում: Ռոմանտիկ պահը ցուցադրող տեսանյութը հրապարակվել է You Tube-ի Sports And News ալիքում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ խաղի ընդմիջման ժամանակ պարն անսպասելիորեն ընդհատվել է, և բեմի վրա մնացել է միայն Էրինը: Աղջիկը չի հասկացել՝ ինչ է տեղի ունենում և ցանկացել է հեռանալ, սակայն «Դեթրոյթ Պիսթոնս» ակումբի անդամներից մեկը կանգնեցրել է նրան:
Այդ պահին Էրինի սիրեցյալը մոտեցել է նրան մատանիով և ամուսնության առաջարկ արել, և աղջիկը համաձայնություն է տվել: