Քադիրովին պարգևատրել են «բժշկության զարգացման գործում զգալի ավանդի համար»
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Ն. Ն. Բլոխինի անվան ոսկե մեդալ է ստացել հանրապետության առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով տարածաշրջանի կառավարության հայտարարությունը:
«Պարգևը Չեչնիայի ղեկավարին փոխանցել է հանրապետության առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովը: Դա Ռուսաստանի օնկոլոգների ասոցիացիայի և Բլոխինի անվան օնկոլոգիայի կենտրոնի բարձրագույն պարգևն է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Քադիրովը տարածաշրջանում առողջապահության զարգացում և հաջողություն է գրանցել՝ առաջադրանք դնելով որակյալ բուժում իրականացնել և հիվանդությունները բացահայտել վաղ շրջանում: