Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Արա՛, դու ձենդ կտրի». ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ի գործով դատախազը՝ ամբաստանյալ Արամ Մանուկյանին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ և մի շարք ծանր հանցագործություններ մեղադրվողներից 11-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի,

Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:

Դատական նիստին լիազորագիր չներկայացնելու հիմքով դատախազներին հայտնած բացարկի, նիստը հետաձգելու, դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունների մերժումից հետո ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Պաշտպանները ևս միացան միջնորդությանը, իսկ «Դեդ» մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանն ասաց. «Տեխնիկայի այս դարում մեր իշխանավորներն այնքան են հետ գնացել, որ հասել են Բազազ Արտեմի ժամանակաշրջան, որտեղ դատարանները վերահսկվում էին, հիմա էլ նույնն է, ուստի խնդրում եմ արդար եղեք»:

Դատախազ Արամ Արամյանն ասաց, որ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունն անհիմն է:

Արամ Մանուկյանը նյարդայնացավ և տեղից դատախազին ասաց, որ Կյուրեղյանին ամբաստանյալ չասի:

«Արա, դու ձենդ կտրի»,-ի պատասխան Արամ Մանուկյանի՝ ասած դատախազը:

Պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատավորը չի զսպում մեղադրողին և առարկեց նախագահողի որոշումների դեմ:

«Մենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք՝ ասելով, որ դատավորի գործողությունները կաշկանդված են: Դուք մերժեցիք միջնորդությունը՝ ասելով, որ դա այդպես չէ: Մեղադրողն իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որոնք անելու իրավունք չունի ընդհանրապես, վիրավորում է դատավորության կողմին, Դուք ոչինչ չեք ձեռնարկում, ավելին ասում եք՝ մեղադրողը ոչինչ չարեց: Հարգելի՛ դատարան, միայն այն, որ Դուք հայտարարություն եք անում, թե նա ոչինչ չարեց, դա ոչինչ չի նշանակում:

Եթե ես դատախազին ասեի՝ արա, ձենդ կտրի, Դուք ի՞նչ էիք ասելու, ասելու էիք՝ բան չարեցի՞»,-ասաց Լուսինե Սահակյանը և հավելեց, որ ինքն առարկություն է ներկայացրել և դատավորն իրավունք չունի իրեն ձայն չտալու:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus