Տեխնիկական պատճառներով դադարեցվել են Ամստերդամի օդանավակայանից թռիչքները
Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում հետաձգվել է տասնյակ չվերթների թռիչքը ռադիոլոկատորի աշխատանքում անսարքությունների պատճառով: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցիչներին:
«Դիսպետչերական ծառայությունն անում է հնարավորինս ամեն ինչ ռադիոլոկատորի հետ կապված խնդիրները լուծելու համար: Հուսով ենք, որ անսարքությունները կհաջողվի կարգավորել հնարավորինս շուտ»,- հայտնել են օդանավակայանի աշխատակիցները Twitter-ում:
Նշվում է, որ չվերթների ժամանումն իրականացվում է սովորական ռեժիմով: