Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին չի կարող տեղի ունենալ առանց ՀՀ իշխանությունների և հայ ժողովրդի համաձայնության. Ալ. Սոբյանին

Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող տեղի ունենալ առանց Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի համաձայնության: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի անդամ, «Սահմանային համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական ծրագրման ծառայության տնօրեն Ալեքսանդր Սոբյանինը: Նա նշեց, որ մինչև անդամակցությունը կողմերը պետք է մեծ աշխատանք տանեն, քննարկումներ անցկացնեն, փորձեն համաձայնության գալ՝ հասկանալով, որ միջազգային իրողությունը ստիպում է մեզ մեր տնտեսությունները կապել իրար: Սոբյանինը նկատեց, որ դրանից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էլ բավական հեշտ տեղի կունենա:

- Օրերս ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում խոսեց այն մասին, որ իրենք ուրախ կլինեն Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում: Ձեր կարծիքով` դա հնարավո՞ր է: Կարծես թե Ադրբեջանը նման ցանկության մասին հրապարակային չի արտահայտվել:

- Սերգեյ Լավրովը խոսել է ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Ուզբեկստանի անդամակցության մասին: Կարծում եմ, որ այդ պետությունների անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անխուսափելի է, բայց պետք չէ շտապել այս հարցում, որովհետև նման որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել ոչ միայն ԵԱՏՄ անդամ-պետությունների իշխանությունների, այլև՝ հասարակությունների դիրքորոշումը: Խոսքը մասնավորապես Հայաստանի մասին է: Այդ պետությունների անդամակցությունը պետք է նպաստի Եվրասիական միության ընդհանուր զարգացմանը: Ադրբեջանի պարագայում շատ բան է կախված Հայաստանից: Սա բարդ հարց է, և մինչև որոշում կայացնելը մեծ աշխատանք է պետք տանել, պետք է համաձայնությունների գալ, ծանր ու թեթև անել, քննարկել:

-Դուք գիտեք, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե ֆակտո պատերազմական դրության մեջ են: Ի՞նչ պետք է լինի, ինչի՞ դիմաց Ադրբեջանի անդամակցությանը կարող է համաձայնել Հայաստանը:

- Եթե ցանկություն լինի, ապա կողմերը կկարողանան համաձայնության գալ: Ադրբեջանի անդամակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է ավելի հեշտ լուծվել, միաժամանակ, երկու պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է պահպանվի, դրանք որևէ կերպ չպետք է իջեցվեն, կորցնեն հավասարակշռությունը: Ղարաբաղի հակամարտության հարցում միջազգային հանրությունը չունի ընդհանուր մոտեցումներ, չկա մեկ միասնական դիրքորոշում, որը ընդունված կլինի բոլորի կողմից: Ուստի հակամարտության կարգավորման հարցում, Ռուսաստանի մասնակցությամբ, անհրաժեշտ է, որ կողմերը դրսևորեն ցանկություն, կամք՝ քննարկելու այս հարցը: Սա շատ պատասխանատու խնդիր է, սա շատ բարդ խնդիր է: Միջազգային դրությունն է ստիպում, որ մեր տնտեսություններն օգնեն միմյանց:

- Դուք կարծում եք, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը մեկ միության անդամ դառնան, ղարաբաղյան հարցը կլուծվի՞: 25 տարի է՝ կողմերը համաձայնության չեն գալիս, ամեն մեկը իր շահերն ու հետաքրքրություններն է հետապնդում: Ինչպե՞ս պետք է հանուն Ադրբեջանի անդամակցության մոռանան այս ամենն ու համաձայնության գան:

- Խոսքն այն մասին չէ, որ Ադրբեջանը կմտնի ԵԱՏՄ, ու մեկ ակնթարթում հակամարտությունը կլուծվի: Իհարկե, հարկավոր է պատմական համերաշխություն հաստատել: Մենք տեսել ենք Ֆրանսիայի ու Գերմանիայի օրինակը, որը բավական հաջող է: Առանցքային է, որ հարկավոր է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտայի համաձայնությունը, այլև՝ հասարակության համաձայնությունն այս հարցում: Հարկավոր է նաև Ազգային ժողովի խմբակցությունների համաձայնությունը, որովհետև սա բարդ խնդիր է, ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում հիմա լինի փոքր մի հատված, որը աջակցի Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Գուցե հանրության տրամադրվածությունը պետք է հանրաքվեի միջոցով պարզել: Ես չգիտեմ Հայաստանի Սահմանադրությունն այս հնարավորությունը թույլ տալիս է, թե ոչ, բայց սոցիալական հարցումները բավարար չեն լինի պարզելու, թե ինչ են ուզում հասարակությունները, համաձա՞յն են արդյոք, թե ոչ: Հայաստանի բնակչության դիրքորոշումը որոշում կայացնելուց առաջ պետք է հստակ դրսևորվի: Բայց սա երկար ժամանակ պահանջող հարց է, կրկնում եմ, մեկ կամ երկու օրվա հարց չէ:

- Իսկ ԼՂ-ն այդ դեպքում ի՞նչ տեղ է ունենալու: Ղարաբաղն է՞լ է դառնալու ԵԱՏՄ անդամ, թե ոչ, եթե մտնելու է, ապա ի՞նչ կարգավիճակով:

- Այդ հարցը պետք է դիտարկել հավանականության տեսանկյունից՝ հաշվի առնելով վերջին 10 տարիների իրողությունները։ Կարծում եմ, որ ամենից հավանականն այն է, որ Ղարաբաղի կարգավիճակը հաստատվի, Ղարաբաղի սահմաններից տնտեսական խոչընդոտները դուրս գան, բավական զարգացած ղարաբաղյան տնտեսությունը մասնակցի եվրասիական շուկայի զարգացմանը: Սա մի տարբերակ է: Գուցե Ղարաբաղի համար տրվի առանձին կարգավիճակ, գուցե որոշվի, որ Ղարաբաղը չպետք է դառնա Միության անդամ: Կարծում եմ, որ այս հարցը կարող է լուծվել հակամարտության կողմերի քննարկումների արդյունքում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus