Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գերմանիայում վեց սիրիացի է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Գերմանիայի ոստիկանությունը երեքշաբթի վեց սիրիացի է ձերբակալել, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից զենքերի կամ պայթուցիկների կիրառմամբ հարձակում նախապատրաստելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:


Ձերբակալվածները եղել են 20-ից 28 տարեկան: Ինչպես հայտնել է Ֆրանկֆուրտում դատախազության ներկայացուցիչը, նրանք ձերբակալվել են Կասել, Հանովեր, Էսեն և Լայպցիգ քաղաքներում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում:


Նրա խոսքերով՝ կասկածյալները չեն հասցրել ավարտի հասցնել ահաբեկչության նախապատրաստումը:


Հատուկ գործողություններին, որոնց ընթացքում խուզարկություն է իրականացվել ութ բնակարանում, մասնակցել է 500 ոստիկան:


Կասկածյալներից չորսը Գերմանիա են ժամանել 2014 թվականի դեկտեմբերին, իսկ երկուսը՝ հաջորդ տարի: Բոլոր վեցը դիմել են ապաստան ստանալու համար:


Նշվում է, որ վեց սիրիացիները «կասկածվում են այսպես կոչված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար: Նրանք նաև կասկածվում են Գերմանիայում զենքերի կամ պայթուցիկների կիրառմամբ հանրային վայրում հարձակում նախապատրաստելու համար»:


Die  Welt թերթի հաղորդմամբ՝ իրավապահները դուրս են եկել սիրիացիների հետքի վրա՝ տեղեկություն ստանալով այլ փախստականներից, որոնք հայտնել են, որ կասկածյալները կռվել են Սիրիայում ԻՊ-ի կողմից:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus