Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այն, որ ՀՎԿ-ն չկա ԱԺ–ում, կարծում եմ՝ նաև Վանաձորում տեղի ունեցածի արդյունք է. Էդմոն Մարուքյան

Այսօր Վանաձորի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցածը մեկնաբանելու որևէ բան չկա: Tert.am–ին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով՝ ամեն ինչ պարզ է, և ընդդիմադիր 5000 ձայներ այսօր միացվել են ՀՀԿ-ին:

Ըստ նրա՝ այս մարդիկ, ովքեր ձայն են տվել «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, եթե ուզենային ընտրել Մամիկոն Ասլանյանին, Մամիկոն Ասլանյանին ընտրած կլինեին:

«Այսինքն՝ ՀՀԿ-ին ընտրած կլինեին և կրկնում եմ՝ այդ 5000 ձայնը, որ ստացել է ՀՎԿ-ն, ընդդիմադիր ձայներ են և նրանք դրանք միացրել են ՀՀԿ-ին: Սա մի բան է, որ գնահատականը կտան վանաձորցիները՝ հետագա ընտրություններում: Եվ այն, որ այսօր ՀՎԿ-ն խորհրդարանում չէ, կարծում եմ՝ նաև Վանաձորում տեղի ունեցածի արդյունք է»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանի արտահերթ նիստից հետո Վանաձորի ավագանու անդրանիկ նիստում 20 ձայնով Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրված Արկադի Փելեշյանն ասել էր, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ինքն ընտրել է Քրիստ Մարուքյանին, սակայն փոշմանել է դրա համար:

Ի պատասխան նախկին դաշնակցի այս հայտարարության, Էդմոն Մարուքյանն ասաց. «Եթե ՀՎԿ–ն ընտրած լիներ (Քրիստ Մարուքյանին – Tert.am), Վանաձորը կունենար նորմալ գործող քաղաքապետ և ավագանի, և այդ քաղաքական ճգնաժամը չէր լինի։ Սկզբից նրանք խախտել են իրենց ձեռքով ստորագրած հուշագիրը և գաղտնի ընտրել Մամիկոն Ասլանյանին և հիմա էլ բացահայտ են միացվել ՀՀԿ–ին, որով 5 000 ընդդիմադիր ձայնը տվել են ՀՀԿ-ին։

Ինչ վերաբերում է կառավարություն ուղարկված դիմումին, ապա Էդմոն Մարուքյանը նշեց, որ պարզ է, որ մեկ օրվա մեջ կառավարությունը չէր կարող քննարկել այդ հարցը։ «Թե ինչ տպավորություն կա, չգիտեմ, իսկ կառավարությունն ունի իր ժամկետները, կքննարկենք իրենց պատասխանը, մեր դիմումը, մանրամասն հիմնավորված,իրավական վերլուծությունով, բոլորդ տեսել եք»,- ավելացրեց ԼՀԿ նախագահը:

Ամփոփելով՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Մեր կռիվը ՀՀԿ-ի հետ է և մեզ չեն կարող այլ ուժերի դաշտ նետելով ներքաշել անիմաստ բանավեճի մեջ։ Մենք սպասում ենք կառավարության կողմից ՍԴ որոշման կիրարկմանը»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus