Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ադրբեջանը փորձում է ԼՂ խնդիրն իր վրա վերցնել, իսկ համանախագահների համար դա ընդունելի չէ՝ նրանք փնտրում են խնդրի քաղաքական լուծում. Ալ. Մանասյան

2018-ին լրանում է ղարաբաղյան հակամարտության 100 տարին: «Երկիր Մեդիայի» եթերում այսպիսի հայտարարություն է արել քաղաքագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը:  

«1918 թ. խնդիրը միջազգայնացվել է, և արդեն Ազգերի լիգա է մտել: Այդ հակամարտությունը, հիմնախնդիրը լուծում չի ստացել խորհրդային տարիներին: Խորհրդային տարիներին չի եղել էստոպել, էստոպելը լռելյայն համաձայնությունն է, բայց Արցախը լռելյայն համաձայնություն չի տվել բռնակցմանը և խորհրդային տարիներին անընդհատ բողոքել է դրա դեմ, հետո Ղարաբաղյան շարժում, մինչև օրս: Սա նշանակում է, որ այն մեկդարյա հակամարտություն է»,-պարզաբանել է քաղաքագետը:

Ըստ նրա՝ մեր տեղեկատվական հոսքերում այս հանգամանքի շեշտադրումը շատ կարևոր հանգամանք է:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ համանախագահներն ունեն նույն դիրքորոշումը՝ Ալեքսանդր Մանասյանն ասել է. «Այդ եռանախագահող երկրները 1991 թ. Ադրբեջանի տարածքը ճանաչում էին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում: Հետագայում, երբ խնդիրը հայտնվել է ԵԱՀԿ հովանու տակ, այս խոշոր տերությունները ոչ միայն երեքով, այլ նաև Եվրոպան, որն այսօր ներկայացնում է Ֆրանսիան, մնացել են 91-92-ին ընդունած քաղաքական այդ որոշման պատանդները: Երբ ադրբեջանական հանրապետությունը ճանաչում են Խորհրդային Ադրբեջանի սահմաններում, դա նշանակում է՝ մի կողմ է դրվում պայքարի ամբողջ պատմությունը, նշանակում է, որ վաղուց անտեսվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ արդեն երիցս ճանաչված իրավունքը»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ եռանախագահող երկրները, կարծես թե մեղքերը քավելու մտադրությամբ, հակամարտության կարգավորման հիմքում դրել են երեք սկզբունք՝ ուժի չգործադրման, տարածքների ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունք:

«Տրամաբանորեն, պատմականորեն ինքնորոշման սկզբունքը գերակա սկզբունք է, բայց Հելսինկյան եզրափակիչ ակտում նրանք միավորվել են, ամփոփվել են մի կապոցի մեջ՝ իբրև իրար հավասար։ Սակայն ինչքան էլ միավորեն, պատմության խլուրդն աշխատում է հօգուտ ինքնորոշման սկզբունքի: Դա են վկայում թե՛ Խորհրդային Միության կազմաքանդումը, թե՛ Եվրոպայում Արևելյան Եվրոպայի նոր պետությունների առաջացումը: Համանախագահների համաձայնության արմատն այդտեղ է: Այ, որ նրանք 91-92-ին Ադրբեջանը ճանաչել են Խորհրդային Ադրբեջանի սահմաններում, այստեղ է այդ սկզբունքային հարցի դժվարության և դժվարլուծելիության խնդիրը»,-ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ԼՂ խնդրի լուծման մասին Մամեդյարովն ասել է՝ կան լուծման տարբերակներ, պարզապես դրանք պետք է դրվեն մեկ փաթեթում, մինչդեռ Սերգեյ Լավրովն ասել է՝ մենյուն սեղանին է, արդյո՞ք սա վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, Ալեքսանդր Մանասյանը պատասխանել է. «Սեղանին նոր փաստաթուղթ չկա, այստեղ խոսքը Ադրբեջանի վարքի մասին է, քարոզչական վարքի, տեղեկատվական քաղաքականության, որն ամեն անգամ փորձում է համանախագահների կողմից միակերպ հասկացվող սկզբունքները, ձևակերպումները վերամեկնաբանել և այլ ձևերով այլ բովանդակություն դնել դրա մեջ: Երբ մարդն ասում է, որ ուզում է հնարավոր լուծումները դնել մեկ փաթեթում, ստացվում է, որ ինքը փորձում է թելադրել խնդրի լուծումը համանախագահներին, իսկ համանախագահներից մեկն ասում է՝ վաղուց մենյուն սեղանին է: Մյուս երկուսն էլ են ասում»,-ասել է Ալեքսանդր Մանասյանը:

Նրա ձևակերպմամբ՝ ընդհանրապես այդպիսի նախահարձակ ձևերը, որով Ադրբեջանը փորձում է, կարծես թե, խնդիրը իր վրա վերցնել, նոր բաներ ասել, ընդունելի չէ համանախագահներից ոչ մեկի համար, որովհետև նրանք փնտրում են խնդրի քաղաքական լուծում, իսկ քաղաքական լուծման մեջ նրանք պարտավոր չեն իրենց ոտքը կապել Ադրբեջանի այս կամ այն քմահաճույքը կատարելու համար: Նրանք իրենց ուզում են ազատ զգալ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus