Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Էրդողանը դժգոհել է, որ Ասադն այդպես էլ չկորցրեց իշխանությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հարցով Սոչիում կայանալիք եռակողմ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովն անվանել է կարևորագույն իրադարձություն, որը կազդի ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի ապագայի վրա, այս մասին գրում է թուրքական  «Հյուրրիյեթ» պարբերականը:

Էրդողանն անկեղծացել ու իր դժգոհությունն է հայտնել այն առիթով, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը այդպես էլ մնաց իր պաշտոնում:

«Ասադի ռեժիմը, սակայն, դեռ իր տեղում է: Իսկ ժողովրդավարություն պահանջող ընդդիմադիրները հավասարեցվել են ահաբեկիչներին: Այս տարածքում ինչի՞ համար այդքան արյուն թափվեց, այդքան մարդ սպանվեց, այդ արյունը ո՞ւմ արյունն էր, մեռնողներն ովքե՞ր էին: Նշանակում է՝ խնդիրը ահաբեկչության դեմ պայքարը չէ, ոչ էլ ժողովրդավարության հաստատումը: Խնդիրն այն է, որ ահաբեկչական կառույցների դեմ պայքարի պատրվակով ոմանք ցանկանում են գծել այս տարածաշրջանի նոր քարտեզն, ինչպես որ անցյալ դարում», - ասել է Էրդողանը:

Ամիսներ առաջ Էրդողանը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել նախագահ Բաշար ալ Ասադին իշխանության թողնելու դեպքում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus