Մելանյա Թրամփն ու որդին նախապատրաստվում են Սպիտակ տանն իրենց առաջին Ամանորին (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը որդու՝ 11-ամյա Բերոնի հետ նախապատրաստվում է Սպիտակ տանն իրենց առաջին Ամանորին: Հայտնի է, որ արդեն նախագահի նստավայր է բերվել հսկայական տոնածառը, որը կանգնեցվելու է Կապույտ սենյակում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, «անտառային գեղեցկուհուն» Սպիտակ տուն են բերել հատուկ սայլով: Նշվում է, որ եղևնին հատվել է Վիսքոնզին նահանգի անտառներում:
Սպիտակ տան դռների մոտ սայլապանին դիմավորել են 47-ամյա տիկին Թրամփն ու որդին:
Աղբյուրը նկատում է, որ տոնածառի ընդունման ծեսով Սպիտակ տանը պաշտոնապես մեկնարկել է Սուրբծննդյան և ամանորյա տոների սեզոնը:
Հայտնի է, որ վաղը նախագահ Դոնալդ Թրամփը կանցկացնի հնդկահավին ներում շնորհելու ամենաամյա արարողությունը, որը շատ սիրված է ամերիկացիների կողմից: