ԱՄՆ-ն մոտ 60 000 հայիթցիների համար դադարեցնում է ժամանակավոր կացության իրավունքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է ժամանակավոր կացության ծրագիրը, որը թույլ է տվել Հայիթիի մոտ 60 000 քաղաքացու ապրել և աշխատել Միացյալ Նահանգներում 2010 թվականին երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Հայիթիում պայմանները զգալիորեն բարելավվել են, այդ պատճառով ԱՄՆ-ում մնալու հնարավորությունը կերկարաձգվի վերջին անգամ՝ մինչև 2019 թվականի հուլիսը՝ հայիթցիներին տուն վերադառնալուն պատրաստվելու ժամանակ տալու համար:
Իրավապաշտպանները և Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական անդամները խնդրել էին Թրամփի վարչակազմին 18 ամսով երկարաձգել ծրագիրը: Հաիթիի կառավարությունը նույնպես խնդրել էր երկարաձգում: Որոշմանը դեմ հանդես եկողները պնդում են, որ կղզու վրա պայմանները չեն բավարարվել այնքան, որպեսզի հայիթցիները հետ ուղարկվեն հայրենիք: