Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԻՊ-ին միացած Թուրքիայի քաղաքացի կանանց հարազատները դիմել են երկրի ԱԳՆ՝ վերջիններիս Թուրքիա հետ բերելու խնդրանքով

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միացած Թուրքիայի քաղաքացի կանանց հարազատները դիմել են երկրի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով միջամտել ԻՊ-ականների թուրք կանանց Թուրքիա տեղափոխելու հարցում, գրում է gazeteduvar.com.tr կայքը:

ԻՊ-ին միացած ահաբեկիչների կանանց հարազատները եկել են Անկարա՝ արտգործնախարարությունից օգնություն խնդրելու և հայտնել են, որ երկար ժամանակ է՝ լուր չունեն ԻՊ-ի կազմում հայտնված իրենց դուստրերից ու քույրերից:

«Փեսաս նախ լքեց քրոջս իր երեք երեխաների հետ ու գնաց Սիրիա՝ ԻՊ-ին միանալու: Ես բողոք ներկայացրի նրա դեմ ու նրան բռնեցին Այնթապում: Մեկ օր անգամ բանտում չմնաց: Հետո նորից վերադարձավ ու երեք երեխաներին տարավ քրոջիցս, ով 4-րդ երեխայով հղի էր: Ավելի ուշ փեսաս եկավ ու նրան էլ տարավ», - պատմում է Յասին Մադենը, ով նշում է, որ ըստ վերջին տվյալների՝ քույրն Իրաքում է, սակայն ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Իրաքի իշխանությունները նրա գտնվելու հստակ վայրի մասին տեղեկություններ չեն տրամադրում: Նրանք նաև տեղեկացել են, որ քրոջ երկու երեխաները մահացել են:

«Փեսաս աղջկաս ու երեխաներիս տարավ Իրաք, երկար ժամանակ նրանից լուր չունեմ, աղջկաս հետ եմ պահանջում՝ չեն տալիս: Երբ նախագահը եկել էր մեր քաղաք՝ ցանկացա հասնել նրան, խնդրել օգնել, բայց թույլ չտվեցին: Եկել եմ Անկարա այս խնդրագիրը ներկայացնելու: Աղջկաս ամուսինը մահացավ, երկու երեխաներն էլ դպրոց գնալիս ռումբի պայթյունից մահացան, հիմա նա երկու երեխայի հետ միայնակ է մնացել», - պատմել է ԱԳՆ-ի օգնությունը խնդրող մեկ այլ քաղաքացուհի Այշե Յափըջըն:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Իրաքի իշխանությունները պատրաստվում են երկրից արտաքսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանձնված կամ սպանված զինյալների 509 կանանց ու նրանց 813 երեխաներին: Կանանցից 300-ը Թուրքիայի քաղաքացիներ են:

Ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Մոսուլում դեռևս պահվում են ԻՊ-ի ահաբեկիչների հազարից ավելի կանայք ու երեխաներ, որոնք տեղավորվել են քաղաքի հարավում գտնվող ճամբարներից մեկում և հիմնականում օտարերկրացիներ են: Ականատեսները վկայել են, որ ճամբարում գտնվող կանայք խոսում են թուրքերեն, ռուսերեն և ֆրանսերեն:

Ենթադրվում է, որ այս կանանց ընդհանուր թիվը հասնում է 1400-ի:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus