Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Անդրիաս Ղուկասյանը քար չի նետել, Արմեն Մարտիրոսյանի հետ բանակցել են Աշոտ Կարապետյանն ու ոստիկանապետի տեղակալը. վկա ոստիկան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց գործով վկա, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ծառայության տեսուչ Էդգար Պապիկյանը:

Վկան իր ցուցմունքում ասաց, որ 2016 թվականի հուլիսի 29-ի երեկոյան ոստիկանության ծառայողներին ասել են, որ հանրահավաքի մասնակիցները երթով Ազատության հրապարակից շարժվում են դեպի Խորենացի փողոց: Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց իրենց հրահանգ է տրվել գնալ առաջ և երբ հասել են Խորենացի խաչմերուկ, հանրահավաքի մասնակիցների դիրքն ավելի բարձր եղել, քան իրենց դիրքերը և այդ ժամանակվանից սկսած՝ երթի մասնակիցները քարեր են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով ոմանք մարմնական վնասվածքներ են ստացել:

«Մի փոքր առաջ շարժվելուց հետո նկատել եմ Անդրիաս Ղուկասյանին, Արմեն Մարտիրոսյանին: Երևանի նախկին վարչության պետ Աշոտ Կարապետյանն ու ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը բանակցեցին Արմեն Մարտիրոսյանի հետ, որպեսզի զանգվածային անկարգությունը դադարեցնեն և ժողովրդին նույն ճանապարհով ետ տանեն: Հինգ րոպե ժամանակ տրվեցին հանրահավաքի կազմակերպիչներին»,-ասաց Էդգար Ապիկյանը:

Նա պատմեց, որ դրանից հետո Արմեն Մարտիրոսյանը մոտեցել է հանրահավաքի մյուս կազմակերպիչներին, որոնց թվում է եղել նաև Անդրիաս Ղուկասյանը, խոսել են, և մասնակիցները նորից սկսել զանգվածային անկարգություններ թույլ տալ, քարերով հարվածել և այլն:

«Արմեն Մարտիրոսյանի հետ բանակցել են երկու անգամ և այնուհետև հրահանգել բերման ենթարկել նրան, իսկ ցույցը դրանից հետո ղեկավարում էր Անդրիաս Ղուկասյանը: Նա կոչ էր անում, որ կանայք հետ գնան, տղամարդիկ առաջ գան քարերով, քարերով հարվածեն: Դրանից հետո կրկին քարերով և տարբեր առարկաներով սկսեցին հարվածել մեզ՝ ոստիկաններիս: Դրանից հետո ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ և ռետինե մահակներ՝ հասարակական կարգ վերականգնելու համար: Ռետինե մահակներով հարվածել են վահաններին, ոչ թե մարդկանց»,-ասաց վկան:

Դատավորի հարցին, թե ինչ եղավ այնուհետև, վկան ասաց, որ ցույցի մասնակիցները լքել են վայրը, փախել:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին,թե հենց առաջին պահից վկան նկատե՞լ է Անդրիաս Ղուկասյանին, վկան դրական պատասխան տվեց:

Մեղադրողի հարցին, թե տեսե՞լ է, Անդրիաս Ղուկասյանն անձամբ քարեր նետե՞լ է, վկան ասաց. «Չէ, քար չի նետել»:

Դատախազի հարցին, թե այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եղե՞լ է ցուցարարների թվում, Էդգար Ապիկյանն ասաց, որ Փոստանջյանը եղել է այդ վայրում և ասել է, որ եթե ոստիկաններն առաջ գան քարերով կհարվածեն:

Վկային հարցեր տվեց նաև ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանը, ով հարցրեց, թե 2016 թվականի հուլիսի 17-30-ը ցույցերն ինչ նպատակ են հետապնդել, վկան ասաց, որ ցուցարարները ցանկացել են մոտենալ ՊՊԾ գունդը զավթած մարդկանց:

Ղուկասյանը նաև հարցրեց, թե ոստիկանապետի N հրամանին ծանո՞թ է, վկան բացասական պատասխան տվեց: Ղուկասյանի հաջորդ հարցին,թե ով է կայացնում հատուկ միջոցներ կիրառելու որոշումը, վկան ասաց. «Չեմ կարող պատասխանել»:

Հարցին, թե այդ ժամանակ որտե՞ղ են եղել լրագրողները, վկան ասաց, որ չի հիշում:

Հարցին, թե այդ ընթացքում լրագրողների աշխատանքը սահմանափակվե՞լ է, վկան ասաց. «Չեմ լսել»:

Ինչ վերաբերում է կրակոցներ հնչելուն, վկան ասաց, որ անկանոն կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդի ներսից:

Հիշեցնենք, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ», սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանի գործողություններից տուժել է 36 անձ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասի, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus