Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Որտեղ կան մեծ նյութական միջոցներ, միշտ կան ռիսկեր, չարաշահողների ձեռքը պետք է բռնենք և պատժենք. ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՊՆ հրամանատար Արտակ Մաթևոսյանին դեմ հարուցված քրգորին, որով վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ ՊՆ N զորամասի «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ՝ ցանկացել է զորամասի պատկանող դիզվառելիքից որոշ մաս յուրացնել, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է յուրացման փորձ:


Արծրուն Հովհաննիսյանը նախ նշեց, որ Արտակ Մաթևոսյանը ՊՆ պաշտոնյա չէ, այլ՝ զինծառայող:

«Այս ամենը մեր որդեգրած քաղաքականությանը համաձայն է, այսինքն, ինչպես Պաշտպանության նախարարն է ասել, բոլոր չարաշահողների, հանցանք ու զանցանք կատարողների ձեռքը պետք է բռնենք և պատժենք, ինչպես տվյալ օրինակը ցույց է տալիս: Ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք ևս ՊՆ աշխատակիցներ են, իրենց գործը կատարել են, չարաշահողին բռնել և գործը հանձնել են համապատասխան մարմիններին»,-ասաց նա և նշեց, որ հետասյու էլ մշտապես հետևելու են և բոլոր թերացողներին բռնելու են:

Ինչ վերաբերում է չարաշահումների համար առկա ռիսկերին, ապա մամուլի քարտուղարը նշեց. «Որտեղ որ կան մեծ նյութական միջոցներ, միշտ էլ կան ռիսկեր, դրա համար մենք պետք է այնքան լավ աշխատենք, որ կարողանանք չարաշահում անողներին բռնենք»:

Խոսելով ռիսկերի նվազեցման մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դրա համար իրականացվում է մեծ աշխատանք` տարբեր ուղղություններով:  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus