Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Առաջիկա տարիներին բախտ կվիճակվի կենսաթոշակների բարձրացում անել. Հովհաննես Սահակյան

Նվազագույն կենսաթոշակի չափը 16 հազար դրամ է, ինչը, իհարկե, երբևէ չի կարող բավարարել, այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:

Նա շեշտեց՝ ինքն ուրախ կլինի, որ կարողանան կենսաթոշակի շեմը բարձրացնել և հույս ունի, որ 2018 թվականի, ինչպես ինքը որակեց կայունացման բյուջեն, այս խնդիրները կկարգավորի:

«Առաջիկայում կայունացման բյուջեն, որ սահմանել է կառավարությունը, առաջիկա տարիներին բախտ կվիճակվի նշել կենսաթոշակների չափի բարձրացումը»,- ասաց նա:

Հովհաննես Սահակյանը, խոսելով վարչապետի հանձնարարականներից մեկի մասին, որ պետք է մեծացվի տարեցների նկատմամբ եղած պահանջարկն աշխատաշուկայում, նշեց, որ շատ դեպքերում տեսնում են, որ երիտասարդ կադրերի խնդիր կա, օրինակ՝ հենց իրենց ոլորտում:

«Օրինակ՝ կենսաթոշակից հասկացողները, մենք քաղաքականություն մշակողներն ենք, իրականացնողներն ենք կամ վարչարարություն անողները: Ներքևի օղակում մասնագետներն ամենօրյա առնչություն ունեն յուրաքանչյուր կենսաթոշակի գործի հետ, դրա համար պետք է նաև տարիքի առումով փորձառություն ունենաս: Այս խնդիրներն են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է բարձրացնել, նաև տարեցներին, ովքեր պատրաստակամ են, ընդգրկել, նաև նրանք շատ դժվար են համակերպվում մտքին, որ այլևս չպիտի աշխատեն ու պետք է գնան տուն, իրենց թոռնիկների հետ խաղան», - շարունակեց Հովհաննես Սահակյանը:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետն անդրադարձավ նաև վերջերս հաղորդավար Ժակի բարձրացրած հարցին, առ այն, որ առանց զգուշացնելու իր երեխային զրկել են սոցիալական նպաստից:

«Շահառուները շատ են, օրենսդրությամբ չունենք այնպիսի գործառույթ, որ օրինակ, երբ փոխվում է թոշակի ձևը, ծանուցեն, տեղեկացնեն, դրա համար նյութական ռեսուրսներ են հարկավոր: Շատ չնչին տոկոս է, երբ օրինակ՝ կենսաթոշակի տարիքին հասնում է, և մարդը չի ուզում գնալ, թոշակ ստանալ: Նույնն էլ նպաստների առումով, եթե լինում են բացթողումներ, պետք է ավելի ուշադիր լինել»,- ընդգծեց ՍԱՊԾ պետը:

Հովհաննես Սահակյանը, խոսելով այն դժգոհությունների մասին, որ թղթաբանությունը շատ է, ասաց, որ հիմա տարբեր քայլեր են ձեռնարկվում պարզեցման ու առցանց համակարգի ներդրման ուղղությամբ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus